Home / Հայաստան / Մեսսին կրկին լավագույնն է ճանաչվել

Մեսսին կրկին լավագույնն է ճանաչվել

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

ՈՒԵՖԱ-ի և Եվրոպական մարզական մեդիա (EMS) ընկերության կողմից սահմանվող մրցանակը տրվում է Եվրոպայի տարածքում խաղացող ֆուտբոլիստին, ովքեր լավագույնս են իրենց դրսևորել վերջին մրցաշրջանի ընթացքում:

Մրցանակի համար պայքարում Մեսսի մրցակիցներն էին Չավին և Կրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ 2010/2011թթ. մրցաշրջանի ընթացքում Մեսսին «Բարսելոնայի» կազմում հաղթանակներ է տոնել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում:

2009 և2010 թվականներին նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2009-ին ստացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակը»: