Home / Հայաստան / Մեդվեդևն ու Պուտինը սեքսուալ առողջություն են գովազդում (ՖՈՏՈ)

Մեդվեդևն ու Պուտինը սեքսուալ առողջություն են գովազդում (ՖՈՏՈ)

Իսրայելական «Մաարիվ» պարբերականը հրապարակել է Բարնաուլի փողոցների պատերին փակցված սկանդալային պաստառների լուսանկարները, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը պատկերված են վեներական հիվանդություններ մարմնավորող ալեգորիկ կերպարների հարևանությամբ, հայտնում է NEWSru Israel-ը:

«Եթե դուք պատրաստվում եք մաշկավեներական դիսպանսեր այցելել կամ խնդիրներ ունեք սեռական կյանքում, մի անհանգստացեք: Ձեր տրամադրության տակ է Պուտին-Մեդվեդև դուետը»,- գրում է պարբերականը` տանդեմը «սեքսուալ առողջության օրինակ» և «նոր հերոսներ» անվանելով:

Սկանդալային պաստառները հայտնվել են հասարակական տրանսպորտի կանգառում «Տղամարդկային առողջություն» կլինիկայի գովազդային պաստառի վրա: Սեռավարակների մասին նախազգուշացնող փողոցային վահանակի վրա փակցվել են ռուսաստանյան քաղաքական գործիչների նկարները: Պուտին-Մեդվեդև տանդեմից բացի, այնտեղ են հայտնվել նաև ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը և Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: