Home / Հայաստան / Հայաստանցին Մոսկվայում վրաերթի է ենթարկել դպրոցականի. տղան տեղում մահացել է

Հայաստանցին Մոսկվայում վրաերթի է ենթարկել դպրոցականի. տղան տեղում մահացել է

Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում «Կամազ» բեռնատարը բախվել է սքութերին, որի ղեկին է եղել 15-ամյա դեռահաս: Պատահարի հետևանքով տղան մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին:

«Երեկ երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում Ստարոբիցևսկի փողոցի համար 1 տան դիմաց «Կամազի» վարորդը բախվել է Yamaha սքութերին, որի ղեկին 9-րդ դասարանում սովորող 15-ամյա տղա է եղել: Դեռահասը տեղում մահացել է»,- ասել է նա:

Բեռնատարի ղեկին 33-ամյա Հայաստանի քաղաքացի է եղել: Ոստիկանությունն այժմ հետաքննում է դեպքի պատճառներն ու վթարի մեղավորներին: