Գլխավոր / Հայաստան / Պենտագոնը 10 մլն կտա Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարելու համար

Պենտագոնը 10 մլն կտա Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարելու համար

Պենտագոնի կողմից Ադրբեջանին տրամադրված 44 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթից 10 միլիոնը պետք է ծախսվի ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է Associated Press գործակալությունը:

Միջոցների տրամադրման հիմնական նպատակը ահաբեկչության դեմ պայքարող հատուկ ռազմածովային ուժերի հնարավորությունների մեծացումն է: Օգնությունն իր մեջ ներառում է ոչ մեծ չափերի մոտորանավակներ, շարժիչներ, ջրի մեջ ընկղմվելու համար անհրաժեշտ սարքավորումներ և ուսուցում:

Բացի Ադրբեջանից, Պենտագոնը օգնություն է տրամադրել նաև Թունիսին, Մալթային, ինչպես նաև Լիտվային և Հունգարիային, հայտնում է Тренд-ը:

Գործակալության տվյալների համաձայն, փաթեթը վերջերս հաստատվել է Պենտագոնի ներկայացուցիչների կողմից, և ուղարկվել ԱՄՆ Կոնգրես հաստատման համար:

Պենտագոնը յուրաքանչյուր տարի ռազմական օգնություն է տրամադրում երեք կամ չորս ուղղություններով: