Home / Հայաստան / Ինչու է Սահակաշվիլին վրեժ լուծում հայերից, պարզել է Georgia Times-ը

Ինչու է Սահակաշվիլին վրեժ լուծում հայերից, պարզել է Georgia Times-ը

Ստուրուան ճիշտ էր` Սահակաշվիլիի հայրը հայ է եղել և լքել է ընտանիքը, այդ պատճառով էլ Վրաստանի նախագահի մոտ քինախնդրություն է պահպանվել հոր նկատմամբ, ինչն էլ անդրադառնում է հայերի հանդեպ իր վերաբերմունքի վրա: Այս մասին Georgia Times-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Ջավախահայ սփյուռքի ղեկավար Աղասի Արաբյանը:

Նրա խոսքով`Սահակաշվիլիի հակահայկական քաղաքականության արդյունքում վրաց քաղաքական գործիչների բոլոր «հայտնությունները» պարբերական և գիտակցված բնույթ են կրում, և Վրաստանում սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայայի հայտարարություններն այն մասին, որ «Սաքարտվելոն միանշանակ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և հանդիսանում է հանրապետության «օկուպացված տարածքների» ազատագրման կողմնակիցը, բոլորովին էլ պատահական չեն:

«Իրենց դիվանագիտական կուլտուրայի և նրբանկատության շնորհիվ  հայկական իշխանությունները չեն արձագանքում դրան, հանդուրժում են, որպեսզի չփչացնեն հարևանի հետ հարաբերությունները: Չէ որ Սահակաշվիլին արդեն բազմիցս խոսել է Ադրբեջանի հետ ընդհանուր թշնամու մասին: Բայց մենք, որպես հասարակական կազմակերպություն, կարծում ենք, որ նման հայտարարություն արվել էր սադրանքի և իրավիճակի սրացման նպատակով: Այն չի կարող այլ կերպ գնահատվել: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վրաստանն ու Հայաստանը դարավոր հարևաններ են: Այդ իսկ պատճառով վրաց իշխանությունները, ընդհակառակը, պետք է այնպես անեն, որպեսզի հայերը չլքեն իրենց բնակավայրերը», – ասել է Արաբյանը: