Home / Հայաստան / Հրազդանի քաղաքապետը ոտնահարում է ՀՀ օրենսդրության պահանջները

Հրազդանի քաղաքապետը ոտնահարում է ՀՀ օրենսդրության պահանջները

Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի կառույցը, ուսումնասիրելով Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի` Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը վերաբերող և նույն համայնքի բնակիչների կողմից այդ խնդրին առնչվող համապատասխան փաստաթղթերը, հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Հրազդանի քաղաքային համայնքի մի խումբ բնակիչներ խնդրին առնչվող դիմում են ներկայացրել պարոն Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայություն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարը շարունակում է իրեն բնորոշ հոգեբանությամբ զբաղվել հողատարածքների վաճառքով` ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները և չկատարելով պետության կողմից օրենքով իր վրա դրված պատվիրակված լիազորությունները (պարտականություններ):

Ելնելով վերը գրվածից` ՀԱԿ Հրազդանի կառույցը հայտարարում է.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում խնդիրը պատշաճ քննության չառնելու և օրենքով իրենց վրա դրված պարտականությունները չկատարած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության չենթարկելու դեպքում, ՀԱԿ հրազդանյան կառույցը, շարունակելով հետևողական պայքարն այս և ՀՀ քաղաքացիներին հուզող այլ հարցերում, կգա այն եզրակացության, որ Հրազդան քաղաքային համայնքի ղեկավարն իր ապօրինությունները ցայսօր իրականացրել է վերը թվարկված պետական կառույցների ու պաշտոնատար անձանց լուռ համաձայնությամբ և թողտվությամբ»: