Home / Հայաստան / Կառավարությունը համաձայնեց, որպեսզի հայաստանյան աշխատուժն օգտգործվի ԱՄԷ-ում

Կառավարությունը համաձայնեց, որպեսզի հայաստանյան աշխատուժն օգտգործվի ԱՄԷ-ում

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։

Ըստ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։