Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի նոր մարզիչը` միայն խորը երազում, կարծում է ՀՖՖ նախագահը

Հայաստանի հավաքականի նոր մարզիչը` միայն խորը երազում, կարծում է ՀՖՖ նախագահը

Օգոստոսի 10-ին Հայաստանի հավաքականի` Լիտվայի հետ ընկերական խաղում կրած 0:3 խոշոր հաշվով պարտությունից հետո Facebook սոցիալական ցանցում օգտատեր Ապեր Գոքորյանը հարցել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին.
«Ե՞րբ ենք նոր մարզիչ տեսնելու, պարոն Հայրապետյան»:
«Երբ որ խորը քնես, այդ ժամանակ երազիդ մեջ նոր մարզիչ կտեսնես», – իրեն ուղղված հարցին այսօր պատասխանել է Ռուբեն Հայրապետյանը: