Home / Հայաստան / Վրաստանում ուտելի փողկապներ կարտադրեն

Վրաստանում ուտելի փողկապներ կարտադրեն

Վրաստանում շուտով ուտելի փողկապների զանգվածային արտադրություն կսկսվի: Այս մասին Live Journal-իր բլոգում գրում է տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը:

Արտադրանքի նմուշի շնորհանդեսը կայացել է Բազալետիում գտնվող ամառային դպրոցում: Իլարիոնովի խոսքով` ուտելի փողկապները շնորհվել են «Ազատ փոխանակման էթիկա. կապիտալիզմը և բարոյական արժեքները» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողներին:

Արտադրանքը կրում է «Փողկապն ուտելի է, բարեփոխական» անունը: Ինչպես նշում է Իլարիոնովը, այն պատրաստված է սալորից: Նվերների հետ տրված գրառման մեջ ասված է. «Փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը և նպաստում դրա որակի բարձրացմանը, ախորժակ է բացում ազատության և ժողովրդավարության նկատմամբ, օգնում է բռնապետական հիվանդությամբ և խորհրդային մտածողությամբ տառապելու դեպքում»: