Home / Հայաստան / Լիբիայի «միակ տղամարդուն» ձերբակալել են

Լիբիայի «միակ տղամարդուն» ձերբակալել են

Լիբիայի ազգային անցումային խորհրդի մարտիկները ձերբակալել են Խուդա բին Ամերիին: Այս կնոջն իր համաքաղաքացիները ժամանակին «Խուդա-կախաղան» և «վամպիր» մականուններն են տվել, հայտնում է «Ալ Արաբիան»: Մուամար Քադաֆիի հակառակորդներից  մեկը, ելույթ ունենալով լիբիական հեռուստաալիքի եթերում, այսպես է մեկնաբանել  տեղի ունեցածը: «Եթե մեր հեղափոխությունը տապալվեր, Խուդան բոլորիս կախաղան կբարձրացներ»: Բին Ամերը համարվում էր Քադաֆիի ամենադաժան համախոհներից մեկը: 27 տարի առաջ նրա կարիերան սկսվել է նրանից, որ Բենղազիում ընթացող հրապարակային մահապատժի ժամանակ նա վազել կախաղանից կախված մարդու մոտ և կախվել նրա ոտքերից` այդպիսով արագացնելով մահը: Բին Ամիրը ևս մի քանի հրապարակային կախաղանների է մասնակցել, այնուհետև դարձել է «ազգային կոմիտեի» անդամ, իսկ ավելի ուշ երկու անգամ դարձել է Բենղազիի քաղաքապետ: Իր պաշտոնավարման ընթացքում նա անգամ հայտարարել է, որ իր քաղաքի «միակ տղամարդն» ինքն է: Քադաֆին Խուդային էր հանձնարարել ահաբեկման գործողություններ իրականացնել այն մարդկանց նկատմամբ ում վերաբերյալ ինքը կասկածներ ունի: Փետրվարի 17-ին սկսված հեղափոխությունից հետո նա փախել է հակառակորդներից Տրիպոլի, որտեղ էլ արդյունքում նրան ձերբակալել են: