Home / Հայաստան / Հայաստանի երիտասարդականը ոչ-ոքի է խաղում հիմնական հակառակորդի հետ

Հայաստանի երիտասարդականը ոչ-ոքի է խաղում հիմնական հակառակորդի հետ

Հայաստանի երիտասարդական հավաքականը կարևոր ոչ-ոքի խաղաց Չեխիայի ընտրանու հետ մրցակցի հարկի տակ և ամրապնդվեց առաջին տեղում:

Հայաստանի հավաքականը, որը սեպտեմբերի 3-ին նվազագույն հաշվով հաղթել էր Անդորրայի բավական լավ առաջին խաղակես անցկացրեց՝ ամենևին էլ չզիջելով, իսկ որոշ հատվածներում նույնիսկ գերազանցելով մրցակցին: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Էդգար Մալաքյանը բացեց հաշիվը, և, չնայած 13 րոպե անց Վլադիմիր Դարիդան հավասարեցրեց այն, մեր թիմը կարողացավ հանդիպումն ավարտել ոչ-ոքի խմբում հիմնական մրցակցի հետ:

Այժմ 3 խաղից հետո մր ընտրանին վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2 խաղում 4 միավոր են վաստակել չեխերը:

Հաջորդ խաղում՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի չեխերին: