Home / Հայաստան / Հայաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրել

Հայաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրել

Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: