Home / Հայաստան / Ո՞վ է պատկերված Անժելա Սարգսյանի նկարներում

Ո՞վ է պատկերված Անժելա Սարգսյանի նկարներում

«Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է հաղորդում դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված պատմության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի նախկին զուգընկերը` Կարեն Արայանը ինտիմ լուսանկրաներ էր տարածել համացանցում, որից հետո այդ գործով սկսել էր զբաղվել ոստիկանությունը:

«Մինչ ոստիկանները կպարզեն`փորձաքննության ենթարկվող նկարները պոռնոգրաֆիկ բնույթի են, թե՞ ոչ, արդեն լուրեր են տարածվում, որ նկարներում հանդես եկող տղամարդկանց թվում է նաև Անժելայի ամուսինը: Այսինքն նա անզգուշություն է ունեցել իր և ամուսնու փոխհարաբերությունների ապացույց լուսանկարները ցույց տալ այն մարդուն, ում այսօր մեղադրում է դրանք տարածելու մեջ», – գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ը հաղորդել էր, որ Անժելա Սարգսյանի ամուսինը` Ղազար Ավետիսյանը, ով ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս է, բաժանվում է կնոջից: