Home / Հայաստան / Իրանում պահանջել են միացյալ Ադրբեջան` Թավրիզ մայրաքաղաքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանում պահանջել են միացյալ Ադրբեջան` Թավրիզ մայրաքաղաքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեհրանի «Իստիգլալ» և Թավրիզի «Տրակտորսազի» թիմերի  միջև Իրանի մայրաքաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով, քաղաքական բախումների առիթ է դարձել:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, դեռ մինչև խաղի սկիզբը հազարավոր երկրպագուներ սկսել են տարբեր  կարգախոսներ հնչեցնել, ինչպես, օրինակ` «Կեցցե´ միացյալ Ադրբեջանը` իր Թավրիզ մայրաքաղաքով», «Թող Ադրբեջանը միավորվի, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում դա. թող կուրանան» և մի շարք այլ արտահայտություններ:

Ոստիկանությունը ուժային միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան տուժածներ և ձերբակալվածներ:

Անվտանգության ուժերի և «Տրակտորսազիի» հաղթանակը տոնող քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Թավրիզում:

Տուժածների և ձերբակալվածների թվի մասին տեղեկություններ դեռևս չկան: