Home / Հայաստան / Ռուսաստանցի փորձագետը երազում է թուրք-իսրայելական պատերազմի մասին

Ռուսաստանցի փորձագետը երազում է թուրք-իսրայելական պատերազմի մասին

Երբ Մոսկվայի ռազմավարական հակառակորդների ճամբարում` ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ամետ երկրներում, հակամարտություններ են սկսվում, դա ի օգուտ Ռուսաստանի է գործում և պետք է դրան ամեն կերպ նպաստել: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:

«Թուրքիան գիտակցում է իր դերն Արևելքում, այն համաձայն չէ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության  հետ` ցանկանալով իր դերը խաղալ այն մահմեդական աշխարհում, որին պատկանում է: Դա Թուրքիայի քաղաքականությունն է, ընդ որում` թե քեմալական և չափավոր կրոնական ղեկավարության: Թուրքիայի այս երկու ուղղությունները հիմնված են ԱՄՆ-ի ռազմավարության շխտման, ՆԱՏՕ-ի հիմնական ռազմավարության հետ անհամաձայնության և մահմեդական աշխարհում իր դերի նկատմամբ սեփական կարծիքի վրա և առանց Իսրայելի հանդեպ որևէ հավատարմության:

Եվ դա ձեռք է տալիս Ռուսաստանին: Եթե Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը հետագա զարգացում ունենար, մինչև անգամ ռազմական բախում, ապա դա շատ լավ կլիներ մեզ համար, քանի որ թույլ կտար Ռուսաստանին իր ազդեցությունը մեծացնել տեղի ունեցող իրադարձությունների հարցում ` զենք վաճառելով  ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելին: Այս  հարցում ես ծափահարում եմ թուրք-իսրայելական հակամարտությանը: Ես չափազանց ուրախ կլինեի, եթե այն ռազմական փուլ տեղափոխվեր: Որքան վատ է մեր թշնամիներին, իսկ ՆԱՏՕ-ն հենց մեր թշնամին է, ավելի լավ: Բայց կարծում եմ, որ ամերիկացիները Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական բախում չեն թույլ տա»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը: