Home / Հայաստան / «Շիկահերի սխալը» Як-42-ի կործանման պատճառ է դարձել

«Շիկահերի սխալը» Як-42-ի կործանման պատճառ է դարձել

Հայտնի է դարձել Յարոսլավլի տարածքում կործանված Як-42 ինքնաթիռի վթարի պատճառները: «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրներին գրում է, որ ողբերգությունը օդաչուների պարզագույն սխալի հետևանք է, որը հաճախ անվանում են «շիկահերի սխալ»: Նրանք պարզապես մոռացել են անջատել կանգառման արգելակը:

Ըստ նույն աղբյուրի, հետաքննչական հանձնաժողովն արդեն հաստատել է, որ ինքնաթիռը սկսել է թափ հավաքել թռիչքուղու վրա, երբ կանգառման արգելակը անջատված չի եղել: Այս սարքը մեքենայում ձեռքի արգելակի նման է գործում, որն օգտագործվում է միայն կանգառելու դեպքում:

Բացի դա, ինչպես հետևում է սև արկղերի վերծանումից, թռիչքից առաջ օդանավի հրամանատար Անդրեյ Սոլոմենցովը կարգադրել է երկրորդ օդաչու Իգոր Ժեվելովին ղեկն իր ձեռքը վերցնել`նշելով, որ վատ ինքազգացողություն ունի: Պարբերականը եզրակացնում է, որ հավանաբար հենց այդ պահին հրամանատարը մոռացել է անջատել արգելակը կամ զգուշացնել այդ մասին երկրորդ օդաչուին:

Հիշեցնենք, որ «Յակ-Սերվիս» ավիաընկերության Як-42 ինքնաթիռը կործանվել է Յարոսլավի «Տունոշնա» օդանավակայանից հեռանալիս: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին` ժամը 16:00-ի սահմաններում: Ինքնաթիռում էին գտնվում Յարոսլավի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի անդամները, որոնք պատրաստվում էին արտագնա հանդիպում անցկացնել Մինսկում: