Home / Հայաստան / Ոստիկանությունը պարզել է, որ Ողջաբերդի մոտ սպանված կինը թերթի խմբագիր էր

Ոստիկանությունը պարզել է, որ Ողջաբերդի մոտ սպանված կինը թերթի խմբագիր էր

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 1-ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ  500 մ հեռավորության վրա գտնված կնոջ դիակի ինքնությունը:

Դա եղել է սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող,  Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանը:

Ոստիկանության հաղորդմամբ, կնոջ պարանոցի շրջանում բռնության հետքեր են եղել: