Home / Հայաստան / «Գյումրիի գարեջրի գործարանը իմ որդիներինն է». ԱԺ փոխնախագահ

«Գյումրիի գարեջրի գործարանը իմ որդիներինն է». ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրիի գարեջրի գործարանում մասնաբաժին չունի: Այս մասին ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ` խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի հրապարակած ցուցակի մասին, որտեղ նշված են 76 պատգամավորների անուններ, այդ թվում` իրենը, ովքեր, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվում են գործարարությամբ:

Բալասանյանի խոսքով` ինքը դուրս է եկել բիզնեսից 1999թ. մարտին և մինչ օրս բիզնեսով չի զբաղվում, իսկ Գյումրիի գարեջրի գործարանը իր որդիներինն է:

«Իմ որդիներինն է, ես ոչ մի մասնաբաժին չունեմ», – ասել է ԱԺ փոխնահագահը: