Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Հոտավետ փլանքինգի» սիրահարներն ընկղմվում են զուգարանակոնքի մեջ

ՖՈՏՈՇԱՐՔ. «Հոտավետ փլանքինգի» սիրահարներն ընկղմվում են զուգարանակոնքի մեջ

Փլանքինգ (տախտակություն կամ տախտակացում) էքստրեմալ մարզաձևով զբաղվողները նոր կոնցեպցիա են մշակել: Նոր «հոտավետ փլանքինգի» մասնակիցները գլուխները մտցնում են զուգարանակոնքի մեջ և քարանում այդ դիրքում:

Փլանքինգի հիմնական կանոններն են` հնարավորինս շատ մտնել «տախտակի կաշվի» մեջ, պառկել հորիզոնական դիրքով և որքան տարօրինակ ու անպատեհ տեղում, այնքան լավ:

Միևնույն ժամանակ, կազմակերպիչները զգուշացնում են. «Աշխատեք Ձեզ վտանգի չենթարկել. վտանգավոր դեռևս չի նշանակում օրիգինալ: Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում Ձեր կյանքի համար, մի վտանգեք Ձեր կյանքը յուրօրինակ պլանկինգ անելով»:

Վերջերս Փլանքինգը սկսել է տարածում գտնել նաև Հայաստանում: Փլանքինգի հայաստանցի սիրահարներն արդեն սկսել են Facebook-ում նկարներ տեղադրել:

Նշենք, որ «Տախտակությունը» սկսել է տարածվել 1997 թվականից` բրիտանացի Գարի Կլարքսոնի և Քրիստիան Լենգթոնի նախաձեռնությամբ, սակայն այսօր առավել տարածված է Ավստրալիայում:

Այսօր արդեն Փլանքինգը համաշխարհային ճանաչում ունի և տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում: Կորեայում, օրինակ, այն հայտնի է «Մահացած ձևացիր» անվան տակ, Ֆրանսիայում` «Փորի վրա», Ավստրալիայում` «էքստրեմալ պառկել», իսկ ԱՄՆ-ում և Կանադայում այս մարզաձևն անվանում են «Դեմքով ներքև»: