Home / Հայաստան / Եվ այնուամենայնիվ, ռազմաշքերթին` ռուսաստանյան դրոշով

Եվ այնուամենայնիվ, ռազմաշքերթին` ռուսաստանյան դրոշով

Ռուսական 102-րդ ռազմակայանի զորախումբը Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու է ռուսաստանյան դրոշով:

Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր այդ փաստը, սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով ՊՆ մամուլի քարտուղարին, նշել էր, որ ռուսաստանյան ստորաբաժանումը ռազմաշքերթին կմասնակցի Հայաստանի դրոշով:

Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասել է, որ «Ազատություն» ռադիոկայանը սխալ էր հասկացել, թե ռուսական զորախումբը կարող է մասնակցել հայկական դրոշի ներքո, և արդեն շտկել է տեղեկատվությունն իր կայքում: