Home / Հայաստան / Հաջորդ տարի Երևանում 12 վերգետնյա անցում կկառուցվի

Հաջորդ տարի Երևանում 12 վերգետնյա անցում կկառուցվի

Երևանում ավարտին է մոտենում 3 վերգետնյա անցումների շինարարությունը, 2012-ին ևս 12 վերգետնյա անցում կարող է կառուցվել: Այս մասին հայտարարվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Երևանի գլխավոր դիզայների կողմից զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում բարեկարգվել և նկարազարդվել  է  15 կամարակապ մուտք:

Երևանի տրասպորտային բեռնաթափման նպատակով Կարեն Կարապետյանի հանձնարարականով մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող` Աղբյուր Սերոբի փողոցի ճանապարհահատվածում և Հալաբյան-Աբելյան փողոցներում: Ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ հիմնանորոգվել և ավարտական տեսքի են բերվել Էրեբունի, Խաչիկ Դաշտենցի և Խաղաղ Դոնի փողոցները: