Home / Հայաստան / Հավաքարարը բժիշկ է ձևացել և հեռացրել երեխայի առողջ ատամը

Հավաքարարը բժիշկ է ձևացել և հեռացրել երեխայի առողջ ատամը

Տուլայի շրջանի «Փայլ» ստոմատոլոգիական կլինիկայի հավաքարարը, ով իրեն ստոմատոլոգ ձևացնելով հեռացրել է 9-ամյա հիվանդի հիմնական ատամը կաթնայինի փոխարեն, ստիպված կլինի 50 հազար ռուբլի տուգանք վճարել ($1700):

Ըստ դատարանի`  փետրվարի 2-ին կինը իր 9-ամյա երեխային կլինիկա է բերել կաթնային ատամը հեռացնելու նպատակով և այդ ծառայության համար 150 ռուբլի է վճարել: Դստեր հետ մտնելով հիվանդասենյակ` նա տեսել է սեղանի մոտ նստած աշխատակցուհուն և մտածել, որ բժիշկը նա է:

Հաճախորդին և նրա դստերը չհայտնելով իր իրական մասնագիտությունը, հավաքարարը հեռացրել է աղջնակի հիմնական ատամը:

Աղջկա մոր խոսքով` ատամի հեռացման պրոցեսը չափազանց դաժան է ընթացել, աղջիկը լաց է եղել և գրեթե կորցրել է գիտակցությունը: Ի վերջո երեխային զրկելով առողջ ատամից` հավաքարարն իր ծառայությունների համար կանխիկ 150 ռուբլի է վերցրել: