Home / Հայաստան / Ամստերդամի դատարանում պայթյուն է գրանցվել

Ամստերդամի դատարանում պայթյուն է գրանցվել

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի շրջանային դատարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:

Ինչպես լրագրողներին հայտնել են իրավապահները, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Առավել տուժել են շենքի մասնաբաժիններից մեկի մի քանի հարկերը: Ոստիկանները նաև նշել են, որ դատական նիստերը սովորական ռեժիմով են ընթանալու:

Տեղի ունեցածի մանրամասները դեռ հայտնի չեն: Ներկայումս ոստիկանությունը ճշտում է պայթյունի պատճառները: