Home / Հայաստան / Արամ Կարապետյանը ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում է «պարզապես որպես քաղաքացի»

Արամ Կարապետյանը ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում է «պարզապես որպես քաղաքացի»

Հայ Ազգային Կոնգերսի` այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին մասնակցում է «Նոր ժամանակներ» կուսակացության նախագահ Արամ Կարապետյանը:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ այսօր եկել է Ազատության հրապարակ պարզապես որպես ՀՀ քաղաքացի: Մեր թղթակցի հարցին` արդյոք հանրահավաքին մասնակցելը կապված է Կարապետյանի քաղաքական հայացքների փոփոխման հետ, վերջինս պատասխանել է, որ «մասնակցում է բոլոր ընդդիմադիր գործողություններին»: