Home / Հայաստան / ՀԱԿ-ի համակիրները պատրաստ են քաղաքացիական անհնազանդության

ՀԱԿ-ի համակիրները պատրաստ են քաղաքացիական անհնազանդության

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքի ընթացքում խոսել է քաղաքացիական անհնազանդության հնարավորությունից:

«Սերժ Սարգսյանը մտածում է, որ զիջումներով թուլացրել է լարվածությունը: Իշխանությունները մեզ հղում են պարզ ուղերձ, որ մենք տասնյակ հազարներով մարդկանց հրապարակ հանենք: Դա է նետված մարտահրավերը: Մենք ընդունո՞ւմ ենք այդ մարտահրավերը: Մենք պատրա՞ստ ենք ռեժիմին ասել, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելով և Ազատության հրապարակը ազատելով, մենք բավարարվել չենք կարող», – Զուրաբյանի հարցերին հավաքվածները պատասխանել են` «Այո»:

ՀԱԿ համակարգողը հիշեցրել է, որ դեռևս այս տարվա մարտին ընդդիմությունը կոչ է արել սկսել քաղաքացիական անհնազանդության արշավ:

«Քաղաքացիական անհնազանդության արշավին պատրա՞ստ եք», – հարցրել է Զուրաբյանը, որին ի պատախասխան կրկին հնչել է` «այո»:

Դրանից հետո ՀԱԿ ակտիվիստ Փառանձեմ մայրիկը ներկաների առջև երկրորդ անգամ հանրահավաքի ընթացքում այրել է Սերժ Սարգսյանի նկարը: