Home / Հայաստան / ՀԱԿ յուրաքանչյուր համակրին հանձնարարել են հնգական մարդ բերել հաջորդ հանրահավաքին

ՀԱԿ յուրաքանչյուր համակրին հանձնարարել են հնգական մարդ բերել հաջորդ հանրահավաքին

Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ` սեպտեմբերի 30-ին: Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ես Ձեզ միշտ եղբայրաբար եմ վերաբերել, և ձեզանից երբեք ոչինչ չեմ խնդրել: Սակայն այսօր ես Ձեզ հանձնարարություն եմ տալիս` հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ ձեզ հետ բերեք հինգական մարդ»,- այս մասին հայտարարել է առաջին նախագահը:

Նշենք, որ այսօր հանրահավաքից երթ տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ավելի լավ է` մարդիկ էներգիան պահեն հաջորդ հանրահավաքի համար»: