Home / Հայաստան / ՀՖՖ-ի բացառիկ որոշումը. հանդիպումը վերախաղարկվելու է մրցավարի սխալի պատճառով

ՀՖՖ-ի բացառիկ որոշումը. հանդիպումը վերախաղարկվելու է մրցավարի սխալի պատճառով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Գործկոմը քննարկեց օրակարգում դրված հետևյալ հարցը:

«ՀՖՖ Գործկոմը քննարկեց ՀՖՖ նախագահի առաջարկը` վերախաղարկել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը: Երկարատև քննարկման արդյունքում, հաշվի առնելով սույն առաջարկի դրական և բացասական կողմերը, ՀՖՖ Գործկոմը բացառիկ որոշում կայացրեց վերախաղարկել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը», – ասված է ՀՖՖ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հանդիպման ընթացքում «Իմպուլսի» ֆուտբոլիստները մաքուր գոլի հեղինակ են դարձել, որը մրցավար Արման Ամիրխանյանը չի հաշվել:

Համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում խոշոր ազգային առաջնություններում և ազգային հավաքականների մրցաշարերում մրցավարի սխալի պատճառով երբևէ հանդիպման վերախաղարկման դեպքեր չեն գրանցվել: