Home / Հայաստան / Մեդվեդև-Պուտին, Պուտին-Մեդվեդև. Սակայն ի՞նչ տարբերություն

Մեդվեդև-Պուտին, Պուտին-Մեդվեդև. Սակայն ի՞նչ տարբերություն

ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է «հեղինակություն վայելող» ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահական ընտրություններում:

Այս առաջարկը նախագահն արել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համաժողովի ժամանակ:

Ինքը`Մեդվեդևը, պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարությունում, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Կուսակցական ցուցակը գլխավորելու, ընտրությունների ընթացքում կուսակցական աշխատանքներով զբաղվելու առաջարկը և ընտրություններում հաջողության հասնելու դեպքում կառավարությունում պրակտիկ աշխատանք իրականացնելու իմ  պատրաստակամությունը հաշվի առնելով, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որպեսզի համաժողովը սատարեր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը»,- ասել է Մեդվեդևը:

Համաժողովի մասնակիցները ծափողջույններով են ընդունել Մեդվեդևի առաջարկը:

«Այս ծափողջույններն ինձ թույլ են տալիս չբացատրել, թե ինչպիսի փորձ ունի և ինչպիսի հեղինակություն է վայելում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», – նշել է նա: