Home / Հայաստան / Սաշիկ Սարգսյանը վիրահատվել է

Սաշիկ Սարգսյանը վիրահատվել է

Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի առողջական վիճակն անմխիթարական է, և որ բժիշկները նրան հույս չեն տալիս: Մամուլը գրեց նաև, որ նրան սրտի հետ ունեցած լուրջ խնդիրներով տեղափոխել են Ֆրանսիա:

Ֆրանսիայում գտնվող Սաշիկ Սարգսյանy «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ իր առողջական վիճակն արդեն նորմալ է, այնտեղ ենթարկվել է սրտի բարդ վիրահատության և հոկտեմբերի սկզբին կլինի Հայաստանում:

Լուսանկարը` hraparak.am-ի