Home / Հայաստան / Բաքվի ավանը կրկին բողոքում է

Բաքվի ավանը կրկին բողոքում է

Սեպտեմբերի 26-ի երեկոյան ադրբեջանական Նարդարանի բնակիչները արգելափակել են դեպի գյուղ տանող ճանապարհները` այսկերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման դեմ: Էլեկտրականությունն անջատվել էր մեկ օր առաջ պետական տուրքերի պատճառով, որոնք կուտակվել էին մինչև հաշվիչների տեղադրումը:

«Մենք պատրաստ ենք վճարել ըստ հաշվիչի օգտագործված էլեկտրաէներգիայի համար, բոլոր նախորդ  պարտքերը հորինված և անհիմն են»,- Turan-ին հայտնել է գյուղի տարեց բնակիչներից մեկը` Նատիգ Քերիմովը:

Գյուղի մոտ 4 հազար բնակիչներ դուրս են եկել կենտրոնական հրապարակ, որտեղ տարերային հանրահավաք է սկսվել: Մարդիկ պահանջում են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Հակառակ դեպքում ակցիան անժամկետ կլինի»,-ասել է Քերիմովը:

Նշենք, որ նարդարանցիները պահպանողական, կրոնական հայացքներ ունեն, արհամարհում են աշխարհիկ իշխանությունների կողմից ընդունված օրենքները:

Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում, որոնցից վերջինը կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ էր: Նրանց ակցիաները սովորաբար վերածվում են ոստիկանության հետ արյունոտ բախումների և ավարտվում ձերբակալություններով: