Home / Հայաստան / Հրատարակվել է Քոնան Դոյլի կորած վեպը

Հրատարակվել է Քոնան Դոյլի կորած վեպը

Մեծ Բրիտանիայում ընթերցողների դատին է հանձնվել դետեկտիվ ժանրի ամենահեղինակավոր գրողներից մեկի` Արթուր Քոնան Դոյլի` մինչ այժմ անհայտ  գիրքը` «Ջոն Սմիթի պատմությունը»: Սա հայտնի Շերլոկ Հոլմսի մասին պատմությունների հեղինակի առաջին գիրքն է, որը ստեղծվել է 1983-1984 թթ., երբ նա ընդամենը 23 տարեկան էր:

Քոնան Դոյլը գիրքն ուղարկել էր հրատարակչին, սակայն այն ճանապարհին կորել էր: Ավելի ուշ հեղինակը հիշողությամբ վերականգնել էր վեպը և անգամ գրքի որոշ դրվագներ օգտագործել էր ավելի ուշ շրջանում գրված ստեղծագործություններում, սակայն երբեք չի փորձել հրատարակել այն:

Գտնված ձեռագիր տեքստը ընդհատվում է 6-րդ գլխում: Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ այն իրենից բավական ամբողջական ստեղծագործություն է ներկայացնում: Գիրքը մեծամասամբ ինքնակենսագրական է: