Home / Հայաստան / Պլատինի և «բլյադիլենդ». Ուկրաինացի կիսամերկ աղջիկները բողոքեցին Կիևում

Պլատինի և «բլյադիլենդ». Ուկրաինացի կիսամերկ աղջիկները բողոքեցին Կիևում

Կիևի «Օլիմպիսկի» մարզական համալիրի դիմաց երեքշաբթի առավոտյան տեղի է ունեցել «ՖԵՄԵՆ» կանանց շարժման բողոքի ակցիան, որի անցկացումը պայմանավորված էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այցով: Վերջինս Ուկրաինա էր ժամանել տեղեկանալու Եվրոպայի ֆուտբոլային մրցաշարի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին: Շարժման ակտիվիստները բողոքել են ՈՒԵՖԱ-ի`Ուկրաինան ֆուտբոլի երկրպագուների համար «բլյադիլենդ» դարձնելու նպատակների դեմ:

Մի քանի կիսամերկ աղջիկներ «Եվրո-2012-ն առանց մարմնավաճառության» կարգախոսով  պաստառներ ունեին: Ինքնահրկիզման ակտ ձևացնելով` «Պլատինիի գլխավորությամբ ֆուտբոլային մաֆիայի շեֆերի» աչքի առջև աղջիկները քննադատել են թույլ զարգացած երկրների նկատմամբ ՈւԵՖԱ-ի`«այրված հողի» մարտավարությունը:

Ակցիայի մասնակից 4 աղջիկներ ձերբակալվել են և տեղափովել ոստիկանության մոտակա բաժանմունք:

«ՖԵՄԵՆ-ը շարունակաբար քննադատում է ՈւԵՖԱ-ին երկրպագուների մեջ ֆանատիզմ սերմանելով նրանց մեջ ագրեսիա ծնելու, բարոյական և մտավոր դեգրադացիա առաջացնելու մեջ»,- իրենց բլոգում մեկնաբանում են ակտիվիստները:

«Եվրոպացի աշխատավոր, որը «ֆուտբոլ-գարեջուր-սեքս» բանաձևից հեռու չի գնում, ահա «գերմարդու» գաղափարը` ըստ ֆուտբոլային բյուրոկրատների: Եվրո-2012-ը Ուկրաինայում անցկացնելու այդ «բարձր» իրավունքի համար ուկրաինացիները ստիպված են Պլատինիի կենդանիների հոշոտման համար մատուցել իրենց փոքրաթիվ հարստությունները, այդ թվում ամենահայտնին`կանանց», – ասված է ՖԵՄԵՆ-ի հայտարարության մեջ:

ՖԵՄԵՆԸ ՈւԵՖԱ-ից պահանջում է սեքս-տուրիզմի և սեքս-ինդուստրիայի ֆինանսավորման անթույլատրելիության մասին բացատրական արշավ կազմակերպել երկրպագուների համար, իսկ ուկրաինական իշխանություններից` «քրեական հետապնդման ենթարկել» մարմնավաճառի հաճախորդին: Պահանջների չիրականացման դեպքում ՖԵՄԵՆ շարժումը չի երաշխավորում ֆուտբոլային երկրպագուների և խաղացողների անվտանգությունը Ուկրաինայում:

Միաժամանակ  Պլատինին արդեն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Եվրո-2012-ի անցկացմանը: