Home / Հայաստան / Սպանություն քարի վերամշակման արտադրամասում. տնօրենի դիակը գտել են մեքենայում

Սպանություն քարի վերամշակման արտադրամասում. տնօրենի դիակը գտել են մեքենայում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին,  ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ  Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:

Նույն օրը` ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն և հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում են Ոստիկանությունից: