Home / Հայաստան / Թուրքիան սպառնում է հրաժարվել «Գազպրոմի» գազից

Թուրքիան սպառնում է հրաժարվել «Գազպրոմի» գազից

Թուրքիայի իշխանությունները կարող են չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերը. եթե ածխաջրածնի գները «շոշափելիորեն չնվազեն»: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիան Ռուսաստանից տարեկան 30 մլրդ խորանարդ մետր գազ է գնում, որը կազմում է երկրի կողմից իրացվող կապույտ վառելիքի 64%-ը:

Ավելի վաղ Անկարան արդեն դիմել էր Մոսկվային պայմանագրային գները նվազեցնելու առաջարկով, սակայն մարտին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների արդյունքում չէր հաջողվել փոխզիջման հասնել: Մոսկվան պատրաստ է «տարբեր մոտեցումներ դիտարկել, արձագանքել որոշ առաջարկների` հաշվի առնելով շուկայական պայմանները, բայց դա պետք է փոխադարձ գործընթաց լինի»,- մարտին նշել էր Ռուսաստանի առաջնորդը: