Home / Հայաստան / Արթուր Աբրահամը արագության «ռեկորդ» է սահմանել Գերմանիայում

Արթուր Աբրահամը արագության «ռեկորդ» է սահմանել Գերմանիայում

Մինչև 72,6 կգ քաշային կարգում ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն  Արթուր Աբրահամը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները` «արագության ռեկորդ» սահմանելով Գերմանիայի մայրաքաղաքում: Ferrari-ի ղեկին նստած Աբրահամը Բեռլինի փողոցն անցել է 230 կմ/ժ արագությամբ:

Այդ մայրուղու վրա 80 կմ/ժ արագություն սահմանափակում է գործում: Մինչ այս դեպքը ոստիկանները երբեք նման բան չէին գրանցել: Կանգնելուց հետո Աբրահամը հայտարարել է, որ ուշանում է մրցանակաբաշխության արարողության և ստիպված է արագ վարել մեքենան:

Իրավապահները թույլ են տվել մարզիկին շարունակել ճանապարհը, սակայն ուղեկցել են նրան մինչև համապատասխան վայր: Այժմ Աբրահամին երեք ամսով կզրկեն վարորդական իրավունքներից, իսկ նա ստիպված կլինի 1360 եվրո վճարել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Աբրահամին զրկում են վարորդական իրավունքից, հայտնում է РБК-ն: