Home / Հայաստան / Զուրաբյանը զրուցել է Մինասյանի հետ. Կոնգրեսը կոալիցիայից պատասխան է սպասում

Զուրաբյանը զրուցել է Մինասյանի հետ. Կոնգրեսը կոալիցիայից պատասխան է սպասում

Հայ Ազգային Կոնգրեսը, որն այսօր հայտարարել է մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին, արդեն կապվել է իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքում իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավարների հետ:

Ինչպես Ազատության հրապարակում հավաքվածներին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի ուղիղ հետ կապ հաստատել չի հաջողվել, եւ ընդդիմության ներկայացուցիչը զրուցել է պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հետ:

«Դավիթ Հարությունյանի օգնականը վերցրեց եւ ասաց, որ նա անհասանելի է: Ես խնդրեցի նրանից Գագիկ Մինասյանի հեռախոսահամարը, զանգահարեցի նրան եւ փոխանցեցի հետեւյալը. Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության անունից լիազորված եմ հայտնել մեր պատրաստակամությունը վերսկսել բանակցությունները: Նրա պատասխանը հետեւյալն էր.  ինքը կփորձի գտնել Դավիթ Հարությունյանին եւ փոխանցի մեր ուղերձը նրան: Եվ մեզ մնում է միայն սպասել իշխանության պատվիրակության  պատասխանին», – հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: