Home / Հայաստան / Իշխանական կոալիցիան մինչև երկուշաբթի չի քննարկելու ՀԱԿ-ի առաջարկը. Մինասյան

Իշխանական կոալիցիան մինչև երկուշաբթի չի քննարկելու ՀԱԿ-ի առաջարկը. Մինասյան

Հանրապետական կուսակցության պատգամավոր, ընդդիմություն-իշխանություն առկախված երկխոսության իշխանական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ Հայ Ազագային Կոնգրեսի առաջարկը՝ վերսկսել երկխոսությունը, իշխանության պատվիրակությունը կքննարկի հոկտեմբերի 3-ին՝ երկուշաբթի օրը:

Նրա խոսքով` երկխոսության վերսկսման առաջարկը վկայում է այն մասին, որ «կասեցումն անհիմն էր»:

 

«Կարծեք թե ձևավորվել էր հարթակ, որտեղ տարբեր տեսակետներ ունեցող քաղաքական ուժեր գնում էին այն խնդիրների ուսումնասիրությանը, որոնք առաջնահերթ են ՀԱԿ-ի համար: Ո՞ւմ էր կասեցման գործընթացը ձեռնտու, և զգո՞ւմ է ՀԱԿ-ը իր պատասխանատվությունը»,ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Մինասյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն էր հայտնել վերսկսել բանակցությունները, ինչին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել էր,թե կփորձի կապ հաստատել իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ և կփոխանցի Կոնգրեսի ուղերձը:

Նշենք նաև, որ երեկ Զուրաբյանը չէր կարողացել կապվել Դավիթ Հարությունյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի է. նա գտնվում է Ստարսբուրգում: