Home / Հայաստան / Տիգրան Խզմալյանին զարմացնում է ՀԱԿ-ի գործելաոճը

Տիգրան Խզմալյանին զարմացնում է ՀԱԿ-ի գործելաոճը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանին զարմացնում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ի սկզբանե ժամկետ է սահմանված` «յոթօրյա տոնախմբություն»:

«Երբ դու հեղափոխություն ես անում, պատերազմ ես վարում, նպատակ ես հետապնդում, տարօրինակ է հակառակորդին հայտնել գործողություններիդ, քայլերիդ, հարձակումներիդ ընթացքն ու հերթականությունը: Եթե, իհարկե, նպատակդ հաղթանակն է, այլ ոչ` իմիտացիան: Հրապարակում ժողովուրդը հավատում է, իսկ հավատքը սրբագրում է ամեն ինչ: Բայց առաջնորդները չեն կարող անվերջ բեմադրություն անել, թե չէ Ազատության հրապարակը դառնալու է Թատերական հրապարակ…», – ասել է Խզմալյանը` նշելով, որ «Սարդարապատը» քննարկում է տվյալ իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը: