Home / Հայաստան / Սողանքի հետևանքով «ՎԱԶ 2106»-ը հայտնվել էր Դեբետ գետում (թարմացվում է)

Սողանքի հետևանքով «ՎԱԶ 2106»-ը հայտնվել էր Դեբետ գետում (թարմացվում է)

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.51-­ին ուղղաթիռի միջոցով Դեբետ գետից դուրս է բերվել սողանքի հետևանքով ջրի մեջ հայտնված «ՎԱԶ 2106» մակնիշի սպիտակ ավտոմեքենան:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտուց դուրս էին բերվել «ՎԱԶ 2107» մակնիշի և ճանապարհային ոստիկանությանը պատկանող մեքենաները, «Միթսուբիշի Պաջեռո», «ՎԱԶ 2106», «Ֆոլքսվագեն Վենտո», «Շևրոլե» մակնիշի մեքենաները:

Նախատեսվում է որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում  երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարևանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաև երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար: