Home / Հայաստան / ՊՆ-ն զարմանում է` ինչու են ադրբեջանցիները թաքցնում Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը

ՊՆ-ն զարմանում է` ինչու են ադրբեջանցիները թաքցնում Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:

«Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար, նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է», – նշել է Կարապետյանը:

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Աբիևի հետ Օհանյանը կարճատև առանձնազրույց է ունեցել, և Աբիևի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին փաստերի վրա, որից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել էին այդ փաստը: