Home / Հայաստան / Տավուշի սողանքի գոտում աշխատող փրկարարներից չեն բողոքում

Տավուշի սողանքի գոտում աշխատող փրկարարներից չեն բողոքում

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն արձագանքել է «Առավոտ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը, համաձայն որի Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանը, ում մեքենան հանվել է Տավուշի սողանքի գոտուց, հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա, որից հետո այն գտել է շրջակա խոտերի մեջ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` Գիշյանը հայտարարել է, որ որևէ թղթակցի հետ չի զրուցել:

«Երբ մոտեցա մեքենայիս, այն դեռ հողի մեջ էր, իսկ կողքին սև հագուստով մի տղամարդ էր կանգնած: Նա ասաց, որ այդ մեքենայի տերն ասում է, թե մեքենայի նվագարկիչը չկա: Երբ ասացի, որ ես եմ այդ մեքենայի տերը, նա արագ հեռացավ: Մեքենաս շրջված վիճակում թաղված էր հողի մեջ, և այն սողանքից դուրս բերելուց հետո նվագարկիչը հայտնաբերվեց մեքենայի տակ` հողի մեջ ընկած: Ես ինքս չեմ լսել, որ որևէ վարորդ բողոքի փրկարարների աշխատանքից: Հակառակը` բոլորը խնդրում էին, որ իրենց մեքենաներն արագ հանեն սողանքից», – Գիշյանի խոսքերն է փոխանցում ԱԻՆ-ի լրատվական ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Բուլղարական բեռնատարի վարորդ Գեորգի Բորյանսկին ևս որևէ բողոք չունի փրկարարներից, որոնք «այս օրերի ընթացքում նույնիսկ մեկ րոպե հանգիստ չեն ունեցել»: