Home / Հայաստան / Տղամարդը նույն խանութից երկու անգամ փորձել է խմիչք գողանալ

Տղամարդը նույն խանութից երկու անգամ փորձել է խմիչք գողանալ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Ազատության պողոտայում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին և հայտնել, որ մի տղամարդ դանակով իրեն սպառնալով` խանութից ապրանքներ է վերցնում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.50-ին, Ազատության պողոտայի թիվ 7 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 51-ամյա Հարություն Հակոբյանը:

Պարզվել է, որ նա ժամը 16.00-ին մուտք է գործել խանութ, սպառնալիքով հափշտակել 1 շիշ կոնյակ և դիմել փախուստի, այնուհետև, ժամը 18.20-ին, կրկին վերադարձել է և դանակի սպառնալիքով փորձել հափշտակել խմիչք և ծխախոտ, ինչը կանխվել է աշխատակիցների և քաղաքացիների կողմից: