Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Ազատության հրապարակում ֆուտբոլից հետո պարում էին

ՖՈՏՈՇԱՐՔ – Ազատության հրապարակում ֆուտբոլից հետո պարում էին

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում, որտեղ մեկ շաբաթ է շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնում ընդդիմության համակիրները, բացի հանրահավաքից, մեկ այլ թեմա էր արդիական: Հրապարակում տեղադրված մեծ էկրանով ընդդիմության համակիրները դիտեցին Եվրո-2012-ի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը:

Հայաստանի հավաքականի խփած յուրաքանչյուր գոլից հետո Ազատության հրապարակը թնդում էր ծափերից ու «Հայաստան» վանկարկումներից:

Խաղի վարատից հետո հավաքվածները սկսեցին տոնական քոչարի պարել:Քիչ անց Ազատության հրապարակ մտան ֆուտբոլային խաղից ոգևորված քաղաքացիներ, որոնք ընդդիմության համակիրների հետ միասին շարունակեցին պարը` վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան»: