Home / Հայաստան / Հայաստանում առաջարկում են օրենքով արգելել ծնունդից առաջ երեխայի սեռը որոշելը

Հայաստանում առաջարկում են օրենքով արգելել ծնունդից առաջ երեխայի սեռը որոշելը

Հայաստանի Սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը համոզված է, որ սեռի անցանկալիության պատճառով հղիության դադարեցումը պետք է օրենքով կարգավորվի:

«Անհրաժեշտ է օրենք մշակել, որը կարգելի ծնողներին նախապես իմանալ երեխայի սեռը», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Հակոբյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա և Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի գինեկոլոգիական բաժնի ղեկավար Մարինա Ոսկանյանը խոսել են հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանին, Ադրբեջանին, Ալբանիային և Վրաստանին վերաբերող բանաձևի մասին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ է անում վերոնշյալ պետությունների իշխանություններին «հետազոտել սեռերի անհամաչափ  հարաբերակցության պատճառներն ու հետևանքները»:

«Հայաստանում աբորտների թիվը միշտ շատ բարձ է եղել. այստեղ մեղավոր են օրենսդրությունը և մեր մենթալիտետը: Կարծում եմ՝ շուտով օրենքի նախագիծ կմշակվի, որը կնախատեսի օրենքով արգելել ծնունդից առաջ սեռի որոշումը», – ասել է Հակոբյանը:

Նա նշել է, որ երեխան սաղմնային վիճակում իսկ ունի իրավունքներ:

«Հայաստանում ոչ թե երեխայի համար են ծնող ընտրում, այլ ծնողի համար՝ երեխա, այնինչ երեխայի իրավունքները գերակա են համարվում»,- ասել է նա:

Գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը նշել է, որ, ելնելով իր կենսափորձից, Հայաստանում մարդիկ նույնիսկ առաջնեկի դեպքում ցանկանում են պարտադիր իմանալ երեխայի սեռը:

«Կինը պետք է իմանա, որ ցանկացած հղիության ընդհատում կարող է դառնալ վերջինը, դա կբերի լուրջ առողջական խնդիրների: Աբորտը շատ բացասական երևույթ է», – ասել է Ոսկանյանը: