Home / Հայաստան / Տավուշում զոհված եղբայրների մեքենան ծայրահեղ վնասված վիճակում էր (ՖՈՏՈ)

Տավուշում զոհված եղբայրների մեքենան ծայրահեղ վնասված վիճակում էր (ՖՈՏՈ)

Տավուշի սողանքային գոտուց` շուրջ 20 մետր բարձրությամբ հողաշերտի տակից այսօր դուրս բերված մեքենան ամբողջությամբ մնացել էր հողի տակ և գտնվում էր ծայրահեղ վնասված վիճակում, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էին անհետ կորածների ցուցակում նշվող երկու զոհված եղբայրների՝ 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյանների դիերը:

Այժմ անհայտ կորած է համարվում 3 մարդ: