Home / Հայաստան / Քոչարյանների ընտանիքն ընդդեմ օրաթերթի. վճիռն անփոփոխ մնաց

Քոչարյանների ընտանիքն ընդդեմ օրաթերթի. վճիռն անփոփոխ մնաց

Այսօր վարչական վերաքննիչ դատարանը մերժել է «Ժամանակ» օրաթերթի հայցը, որով բողոքարկվում էր 2011 թվականի հունիսի 6-ին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քոչարյանների իրավաբան Սարգիս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դատարանը «Ժամանակ» օրաթերթին պարտավորեցրել էր հօգուտ Բելլա և Սեդրակ Քոչարյանների՝ 3 մլն դրամ վճարել, այդ ընտանիքի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել է, թե երկրորդ նախագահի կինը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում: