Home / Հայաստան / ԼՂՀ-ում զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածն անփոփոխ է՝ ինքնասպանություն

ԼՂՀ-ում զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածն անփոփոխ է՝ ինքնասպանություն

Հոկտեմբերի 12-ին ժամը 12.40-ի սահմանում Լեռնային Ղարաբաղում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է  գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Ներսիսյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են և տարվում է  քննություն:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքը հաղորդել էր, որ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան մի քանի աղմկահարույց դեպքեր են գրանցվել, որից հետո որպես պաշտոնական վարկած նշվել է ինքնասպանությունը, սակայն մահացածների հարազատները նշել են, որ սպանություն է տեղի ունեցել: