Home / Հայաստան / Ծեծկռտուք երիտասարդի համար` 40 ուսանողուհիների մասնակցությամբ

Ծեծկռտուք երիտասարդի համար` 40 ուսանողուհիների մասնակցությամբ

Ղազախստանի Ակտոբե վարչական շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 40 ուսանողուհիների մասնակցությամբ, հայտնում է «Դիապազոն» թերթը:

Պարբերականի տեղեկություններով` կռվի պատճառ է հանդիսացել այն, որ աղջիկներն իրար մեջ չեն կարողացել «կիսել» մի երիտասարդի: Աղջիկների ընդհարմանը միացել են տասնյակ ուսանողուհիներ:

Ծեծկռտուքին մասնակցել են երկրորդ կուրսի ուսանողներ` ապագա հաշվապահներ, ֆինանսիստներ, նավթաարդյունաբերության ոլորտի մասնագետներ, հայտնել է քոլեջի փոխտնօրենը: