Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող իրավապաշտպանների ցուցակը կարող է համալրվել

Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող իրավապաշտպանների ցուցակը կարող է համալրվել

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դեռևս տեղյակ չէ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հայկական բանակում ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որով պահանջում են ՀՀ Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Այս մասին Epress.am-ի հետ զրույնցում ասել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը:

«Իշխանյանը երկրից դուրս է գտնվում և նա անգամ տեղյակ էլ չէ, որ հայտարարություն է տարածվել: Իմ տեղեկություններով, նա վաղը վերադառնալու է, և արդեն երկուշաբթի պարզ կլինի՝ նա միանում է հայտարարությանը, թե ոչ»,-հավելել է Այվազյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին իրավապաշտպանների նույն խումբը բանակին առնչվող հայտարարություն էր տարածել, որի տակ կար Ավետիք Իշխանյանի ստորագրությունը: Երկրորդ հայտարարության տակ նրա ստորագրությունը բացակայում է: