Home / Հայաստան / «Խոստանում եմ` Բերեզովսկին չի հեռանա հավաքականից». Ռուբեն Հայրապետյան

«Խոստանում եմ` Բերեզովսկին չի հեռանա հավաքականից». Ռուբեն Հայրապետյան

Ռոման Բերեզովսկու պես դարպասապահը շատ պետք է Հայաստանի հավաքականին, և նա դեռ երեք տարի պետք է օգնի թիմին: Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Սիրելի ֆուտբոլասերներ, ես ձեզ բոլորիդ խոստանում եմ, որ Ռոման Բերեզովսկին չի հեռանա հավաքականից, – գրել է Հայրապետյանը, – Աստված տա, միայն վնասվածքներից զերծ մնա»:

Հիշեցնենք, որ երեկ խոսելով Հայաստանի հավաքականում իր հեռանկարների մասին, 37-ամյա վետերանը ասել էր, որ միայն ամռան կողմ կորոշի ապագայի հարցը: «Մենք շատ լավ թիմ ունենք: Եվ ես կցանկանայի դեռ խաղալ թիմում: Սակայն հայտնի չէ, թե ապագայում ինչ կարող է լինել: Մինչև ամառ կկողմնորոշվեմ: Թող ժամանակ անցնի: Տեսնենք, ինչպես իրավիճակի կդասավորվի «Խիմկիում»:

Նշենք, որ երեկ Facebook-ում «Բերեզովսկի, մի հեռացիր» անվամբ էջ է բացվել, որի մասնակիցների թիվն այս պահի դրությամբ գերազանցել է 2400-ը: